Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ստանիսլավ Լեմ

Ստանիսլավ  Լեմ

Ստանիսլավ Լեմ (լեհ.՝ Stanisław Lem, 1921 թ. սեպտեմբերի 12, Լվով, Լեհաստան - 2006 թ. մարտի 27, Կրակով, Լեհաստան), լեհ հայտնի գրող, երգիծաբան, փիլիսոփա, ֆանտաստ և ֆուտուռոլոգ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 40 լեզուների և վաճառվել ավելի քան 30 միլիոն օրինակով:

1939-41-ին սովորել է Լվովի բժշկական ինստիտուտում, 1948-ին ավարտել Կրակովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Գրել է գիտաֆանտաստիկ գործեր, որոնցում քննարկվում են գիտության ու տեխնիկայի զարգացման հնարավոր հետևանքները՝ «Աստղանավորդներ» (1951), «Մագելլանի ամպը» (1955, հայերեն հրտ. 1964), «Եդեմ» (1959), «Ներխուժում Ալդեբարանից» (1959), «Վերադարձ աստղերից» (1961), «Լոգարանում գտնված օրագիրը» (1961), «Սոլարիս» (1961, հայերեն հրտ. 1965, համանուն ֆիլմը՝ 1972-ին), «Անպարտելին» (1964) և այլն։ Լեմը հաճախակի է դիմում փիլիսոփայական գրոտեսկին, երգիծանքին, պարոդիային («Ռոբոտների հեքիաթները», 1964, «Որս», 1965 և այլն)։ Գրել է նաև «Չկորսված ժամանակ» (1955) հոգեբանական, «Հետաքննություն» (1959) դետեկտիվ, «Բարձր ամրոց» (1966) ինքնակենսագրական վեպերը, կիբեռնետիկայի («Երկխոսություններ», 1957), տիեզերագնացության, («Ուղեծիր դուրս գալը», 1962), էվրիստիկայի ու ֆուտուրոլոգիայի («Տեխնոլոգիայի գումարը», 1964), գրականության, գիտության («Պատահարի փիլիսոփայությունը», 1968) և գիտական ֆանտաստիկայի («Բացարձակ վակուում», 1971), փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ էսսեիստական գրքեր և այլ գործեր։

Լեմի անունով է կոչվել 3836 աստերոիդը:


Նույն հեղինակի հրատարակություններ

Գոյություն ունե՞ք արդյոք, միստր Ջոնս

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 955
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ