Քեթրին Մենսֆիլդ
Քեթլին Մենսֆիլդ Մառի (անգլ.՝ Kathleen Mansfield Murry, հոկտեմբերի 14, 1888, Վելինգտոն, Wellington Region, Նոր Զելանդիա - հունվարի 9, 1923, Ֆոնտենբլո), նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո: 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում, որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ, ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը: 1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում, որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում: