Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հերտա Մյուլլեր

Հերտա  Մյուլլեր

Հերտա Մյուլլերը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 17-ին Ռումինիայի գերմանալեզու փոքրամասնության (այսպես կոչված, Բանատի շվաբներ) ներկայացուցիչների ընտանիքում։ Նրա պապը եղել է ֆերմեր ու առևտրական, հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ՍՍ զորքերում։ Ռումինիայի՝ խորհրդային զորքերի կողմից գրավվելուց հետո մայրը՝ որպես գերմանացի, աքսորվել է Ուկրաինայի տարածքում գտնվող ճամբար, ազատվել է 1950 թվականին[7][8]։

Գերտան ավարտել է Տիմիշոարայի համալսարանը (West University of Timişoara), որտեղ ուսումնասիրել է ռումինական ու գերմանական գրականություն։ 1976 թվականից որպես թարգմանիչ աշխատել է գործարանում։ 1979 թվականին զրկվել է աշխատանքից, որովհետև հրաժարվել էր համագործակցել Սեկուրիտետեի գաղտնի ոստիկանության հետ[7]։

Աշխատել է մանկապարտեզում, տվել է գերմաներենի մասնավոր դասեր։ 1982 թվականին հրատարակել է իր առաջին գերմաներեն գիրքը՝ «Ընկճվածություն», որը, սակայն, փոփոխությունների էր ենթարկվել ռումինական գրաքնադատության կողմից (1984 թվականին գրքի ամբողջական տեքստը հրատարակվեց ԳԴՀ-ում և արժանացավ մի շարք մրցանակների)։

1987 թվականին ամուսնու՝ գրող Ռիխարդ Վագների հետ միասին տեղափոխվել է ԳԴՀ և բնակություն հաստատել Արևմտյան Բեռլինում։ Դասախոսություններով հադես է եկել ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների մի շարք համալսարաններում։

Հերտա Մյուլլերը գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, էսսեներ։ Հանդես է գալիս նաև որպես նկարիչ ու լուսանկարիչ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման իր ապրած անազատությունն է ու բռնությունները, անհատական ու կոլեկտիվ հիշողությունը, մոռացումը, ամնեզիան, հիշել չցանկանալը։ Մյուլլերի մի շարք վեպերի գործողությունները ծավալվում են ռումինական գավառում Նիկոլաե Չաուշեսկուի իշխանության տարիներին։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ամեն բառ գիտի ինչ֊որ բան արատավոր շրջանից

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 505
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Ռուսաստանում կրկին վախի ժամանակ է

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 576
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ