Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ֆրիկ

 Ֆրիկ

Ֆրիկը ծնվել է մոտ 1230-ական թվականներին: Միջնադարյան հայ բանաստեղծ է։ Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։ Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը։
Հասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները։ Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի, «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»։ 
Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված։ Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը։ «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը։ Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի՝ այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին», - պատասխանում է ճակատագիրը։ «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ։ Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին՝ նա լայն ընդհանրացումներ է անում։ Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»)։ Շարունակելով հակադրությունների շարքը՝ միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան։ Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը։
Մահացել է մոտ 1310-ական թվականներին:


Նույն հեղինակի հրատարակություններ

Գանգատ

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1977
Սկզբնաղբյուրը՝ Վիքիդարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ