Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջեյմս Քրյուս

Ջեյմս Քրյուսը գերմանացի մանկական գրող է և բանաստեղծ: Ծնվել է 1926 թվականի մայիսի 31-ին Հելգոլանդում(Գերմանիա):
Ջեյմս Քրյուսը ծնվել է Հելգոլանդ կղզում բնակվող էլեկտրատեխնիկի ընտանիքում։
Պատերազմի պատճառով 1941 թ. նրանք ստիպված տեղափոխվում են մայրցամաք։ 1944 թ. օգոստոսին նրան զորակոչում են գերմանական բանակ, պատերազմի ավարտից հետո բնակություն է հաստատում Համբուրգում։ 1948 թ. ավարտում է Լյունեբուրգի Մանկավարժական ուսումնարանը, սակայն որպես ուսուցիչ աշխատելու փոխարեն՝ տարվում է գրականությամբ։ 1951 թ. սկսում է ակտիվ կերպով համագործակցել ռադիոյի և թերթերի հետ։
1950 թ. Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվում է 1953 թ.։ Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթն է (1962 թ.)։ Պատանիների համար գրված բախտախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրականական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։
«Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթի համար Ջ. Քրյուսը 1968 թ. պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս շքանշանն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ Մանկական գրողների համար»։
Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969 թ.) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք երգեր, ռադիոներկայացումներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։
1966 թ. Քրյուսը սկսել է բնակվել Գրան-Կանարիա կղզում, որտեղ և 1997 թ. օգոստոսի 2-ին հրաժեշտ է տվել կյանքին։ Գրողի աճյունը թաղված է նրա հայրենիքում՝ Հելգոլանդ կղզում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ

 4 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 3059

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ