Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին Մխիթար Գոշի կրտսեր ժամանակակիցն է, միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում: Վախճանվել է 1250 թվականին։

Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար արտահայատել է առակների միջոցով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք   փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: Այգեկցին իր առակներով ու զրույցներով ձգտել է նպաստել ժողովրդի մարտական ոգու հզորացմանը: Այդուհանդերձ, առակագիրը դեմ է անիմաստ ու փուչ պատերազմներին: Այդ մասին է «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի» առակը, որի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Մի կաթիլ մեղր» բալլադը: Սուր երգիծանքով առանձնանում են Այգեկցու հատկապես այն առակները, որտեղ նա ծաղրում է կաշառակեր դատավորներին ու անիրավ հոգևորականներին:

Այգեկցին գրել է ժողովրդական պարզ ու հետաքրքիր ոճով: Նրա առակների մեծ մասում գլխավոր գործող անձն աղվեսն է, այդ իսկ պատճառով Այգեկցու առակագրքերն անվանել են նաև «Աղվեսագիրք»: Այդ գրքերը հետագայում շարունակ բազմացվել են՝ ընդգրկելով նորանոր զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, երևան են եկել մի քանի հարյուրի հասնող առակներ պարունակող ժողովածուներ, որոնք նույնպես անվանվել են «Աղվեսագիրք» (առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թ-ին):

Այգեկցու և Մխիթար Գոշի շնորհիվ առակը և զրույցը միջնադարում դարձել են գրական ժանրեր:

Այս մասին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող Արմինե Գևորգյանի բլոգում:


Նույն հեղինակի հրատարակություններ

Աղվեսագիրք

(Վարդան Այգեկցի, փոխադրություն)

  / 0
Տարեթիվ: 2016
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2858

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ