Ստեփան Զորյան
Ստեփան Զորյան` Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեղծագործել է վեպ, վիպակ, պատմվածք ժանրերում. «Ցանկապատ», «Հազարան բլբուլ», «Ծովանը», «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուների, «Մի կյանքի պատմություն», «Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։
Մահացել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։